Հունիսի 3-ին անտառներում կմեկնարկեն ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները

Հունիսի 3-ին անտառներում կմեկնարկեն ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները

Սույն թվականի հունիսի 3-ից անտառներում կմեկնարկեն ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ ընդդեմ անտառների վնասատուների և հիվանդությունների։ Միջոցառումներն իրականացվելու են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի՝ Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում գտնվող վնասատուներով վարակված անտառային տարածքներում՝ հետևյալ ժամանանակացույցով (եղանակային պայմաններից ելնելով՝ հնարավոր են շեղումներ).

• «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ` 1700 հա տարածքում - 03.06.2022 - 08.06.2022
• «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1340 հա տարածքում - 09.06.2022 - 11.06.2022
• «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1400 հա տարածքում - 12.06.2022 - 15.06.2022։

Միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:
Անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկա տարածքներից։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Հիշեցնենք, որ 2019, 2020 թվականներին, երբ նման միջոցառումներ չէին իրականացվել, տերևակեր վնասատուները և հիվանդությունները զգալի վնաս էին պատճառել ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի անտառներին:

Մայիս 30, 2022 at 11:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր