ԵԽԽՎ-ն իրավասու մարմին չէ. Արամ Հարությունյան

ԵԽԽՎ-ն իրավասու մարմին չէ. Արամ Հարությունյան

Yerkir.am

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարի 27-ին ընդունեց հռչակագիր, որով դատապարտեց Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ` ՀՀ կառավարության որոշումը:

 «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի կառավարության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների շարունակական ոտնահարումը և պահանջում անվավեր ճանաչել Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ բոլոր որոշումները»,- ասված է հռչակագրում, որ ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ էր դրել «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:

 «Թեղուտի տեխնածին բնապահպանական աղետի ծրագրի դատապարտում» վերտառությամբ փաստաթուղթը ստորագրել էին 27 պետություններ ներկայացնող 44 պատվիրակներ:

 ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԵԽԽՎ-ն իրավասու մարմին չէ: «Իմ կարծիքը հետեւյալն է` նման խնդիրները պետք է քննարկվեն իրավական դաշտում: Եթե խոսքը Օրհուսի կոնվենցիայի` ՀՀ-ի կողմից վավերացված պարտավորություններին կատարման մասին է, ապա այդ հարցը քննարկվել է, եւ ընդունվել են համապատասխան առաջարկություններ, մասնավորապես` բնապահպանական օրենսդրության կատարելագործման անհրաժեշտության մասով, որն արդեն զգալի մասով կատարվել է: Ես գտնում եմ, որ ամեն ինչ պետք է անել օրենքի շրջանակներում եւ ոչ ավելին»,- հայտարարեց նախարարը:

Հունվար 30, 2012 at 17:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր