

ԷկոԼուր
«Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնապահպանական հասարակական կազմակերպությունը տարածել է մամլո հաղորդագրություն «Մաքուր պահե՛նք մեր հողն ու ջուրը» միջոցառման անցկացման վերաբերյալ: Հաղորդագրության մեջ նշված է, որ ՀԿ-ն «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ համատեղ (մտնում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ) հուլիսի 23-ին մաքրել են Շնող գետի գետափնյա և մերձակա տարածքները, մերձակա հուշաղբյուրները և հանգստի ու ժամանցի վայրերը: Մամլո հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ միջոցառման նախօրեին կազմակերպիչները դիմել են Թեղուտի մոտ գտնվող էկոկրթական ճամբարի ակտիվիստներին, պատրաստակամություն հայտնել ճամբարի մասնակիցներին տրամադրել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի և դրա շրջանակներում նախատեսվող բնապահպանական միջոցառումների վերաբերյալ համալիր տեղեկատվություն և առաջարկել մասնակցել միջոցառմանը: Սակայն մերժում են ստացել:
Հիշեցնենք, ստացված առաջարկության հետ կապված հուլիսի 22-ին էկոկրթական ճամբարի մասնակիցները տարածեցին հաղորդագրություն, որտեղ նրանք մասնավորապես նշում են, որ անիմաստ են համարում օրինախախտ ընկերության շահերը սպասարկող ՀԿ-ի հետ որևէ համագործակցություն: Նրանք նաեւ նշում են, որ «Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնապահպանական հասարակական կազմակերպությունը պետք չէ շփոթել Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հետ:
Հուլիս 25, 2012 at 15:11



