Ուղեցույց

«էԿՈԱՀԱԶԱՆԳ» կայքէջը ստեղծվել է բնապահպանական ահազանգերի ընդունման և դիտարկման համար: Ձեր կոնտակտային տվյալների գաղտնիություն երաշխավորված է:

Երբ ոտնահարվում է ձեր առողջության և մաքուր ու անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, դուք կարող եք տեղադրել «էԿՈԱՀԱԶԱՆԳ» կայքէջում ձեր ահազանգը: Ահազանգը կհայտնվի կայքէջում «ԲԱՑ» կարգավիճակով: Փորձագետների կողմից դիտարկման ընդունվելու պահից ահազանգի կարգավիճակը կփոխվի «ԸՆԴՈՒՆՎԱԾ է»: Սա նշանակում է, որ ահազանգը համապատասխանում է «կանաչ» իրավունքների խախտման պահանջներին: Եթե ահազանգը չի համապատասխանում «էԿՈԱՀԱԶԱՆԳ»-ի պահանջներին, այն կունենա «ՄԵՐԺՎԱԾ» կարգավիճակ: Ահազանգը կստանա «ՓԱԿ» կարգավիճակ փորձագետների կողմից եզրակացություն կամ վճիռ ստանալուց հետո: