Ինչպես կարող է «լանչի» պատվերը դառնալ ծառատունկի մեկնարկ

Ինչպես կարող է «լանչի» պատվերը դառնալ ծառատունկի մեկնարկ

Այսուհետ Հայաստանում հնարավոր է «լանչի» պատվեր անել և դրանով միաժամանակ ծառատունկ իրականացնել: Նախաձեռնության հեղինակը «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն է, որի կողմից իրականացվող «Գյուղից դեպի անտառ․ մեկ տուփ՝ մեկ ծառ» ծրագրի շրջանակներում պատվիրված սննդի տուփերի գումարն ուղղվում է ծառ տնկելու միջոցառումներին: Ծրագրի արդյունքներն ու դրանից օգտվելու հնարավորությունները ներկայացվեցին 2022թ. հուլիսի 15-ին:

Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանն ընդգծեց ծրագրի էկոդաստիարակչական բաղադրիչը:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը նշեց, որ ծրագիրը միտված է փոքր քայլերով Հայաստանում անտառածածկույթի ծավալի ավելացմանը: Ըստ նրա՝ իրենց նախաձեռնության առանձնահատկությունը նրանում է, որ «լանչի» տուփերում ներառված են էկոլոգիապես մաքուր մթերքներից պատրաստված ուտեստներ: «Մենք մարդկանց մատուցում ենք էկոմթերքներ, իսկ իրենք նպաստում են Հայաստանի էկոլոգիական վիճակի բարելավմանը՝ մեկ գնված «լանչի» տուփի շնորհիվ մեկ ծառ տնկելու տարբերակով: Ուտեստները մատուցվում են նույնպես էկոփաթեթով՝ թղթե արկղիկների մեջ»,- ասաց նա:

Հանդիպման ներկաները նշեցին, որ նմանատիպ միջոցառումներն օրինակ կծառայեն բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից էկոծրագրեր իրականացնելուն: 

Հանդիպման ավարտին ցուցադրվեց նաև «Tree box» ֆիլմը:

 

Հուլիս 21, 2022 at 17:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր