Ահազանգ Մարմարաշենից. խոզաբուծարանի կեղտաջրերը լցնում են ոռոգման ջրի համակարգ
Status: Open May 20, 2019 at 19:23
Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներն ահազանգում են.
«Արարատի մարզի Մարմարաշեն գյուղո խոզերի ֆերմա է բացվել ու անօրինական գործունեություն է ծավալում՝ ահռելի քանակությամբ խոզերի մորթ է իրականացնում խիտ բնակեցված տարածքում: Հոտած մսի, խոզի արտաթորանքների հոտերը տարածվում են մոտ 4000 բնակչություն ունեցող գյուղի տարածքով: Եթե ոչ 75 տոկոսը, ուրեմն գոնե կեսը վնաս է կրում դրա գործունեությունից:
Խոզանոցում չկա ջրատար, մաքրման համակարգ ու ֆիլտրներ: Մորթից հետո խոզերի մնացորդներն ու կեղտը թափում են գյուղի ոռոգման ջրի մեջ՝ վնասում բերքը, տարածում հոտը մյուս գյուղացիների հողատարածքով:
Գյուղում այդ հոտերից մլակներն ու վնասատուները շատացել են, մարդիկ պիկ ժամերի չեն կարողանում գործ անել, ուղիղ իմաստով թունավորվում են (արդեն 4-5 դեպք է եղել մանկապարտեզում՝ երեխա է վատացել հոտից, մեծ մարդիկ են վատանում, տանում են հիվանդանոց):
Դիմել ենք Բնապահպանության նախարարություն, իրենք մենակ տուգանք են նշանակել: Ոչ մի արդյունք չի տվել. խոզանոցը շարունակում է իր գործունեությունը նույն ձևով: Դիմել ենք նաև մարզպետարան՝ արձագանք չկա, իսկ քաղաքապետարանից ասում են, որ փաստաթղթերը նորմալ են:
Բազում անգամներ ընդհարումներ են տեղի ունեցել գյուղացիների հետ, երբ փորձել են խոսել տիրոջ հետ ու արտահայտել իրենց բողոքը:
Խնդրում ենք բարձրաձայնել այս խնդրի մասին, կամ օգնել լուծում գտնել»: