Նահատակ պոչամբարի պատնեշները կրկին բարձրացվել են. ահազանգ

Status: Open May 30, 2019 at 14:22


Նահատակ պոչամբարի պատնեշները կրկին բարձրացվել են. ահազանգ
Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանն ահազանգում է.
«Նահատակ պոչամբարի պատնեշները կրկին բարձրացվել են հայելու ծավալը մեծացնելու համար: Պոչամբարն ավելի բարձր է գտնվում, քան Մեծ Այրում, Ճոճկան միջհամայնքային ճանապարհը:
Նահատակ պոչամբարն առանց շրջանառու ջրի համակարգի գործող պոչամբար է: Պոչամբարի թափոնները և թափոնաջրերը ժամանակ առ ժամանակ հոսում, խառնվում են Դեբեդ գետի ջրերին, այդ գետի ջրերով մարդիկ ոռոգում են իրենց այգիները, ընտանի կենդանիները խմում են այդ ջուրը:
Այստեղ տեղի է ունեցել հանցագործություն: 2014-2015 թթ. Մեծ Այրումի համայնքապետարանը առանց որևէ թույլտվության և որոշումների «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի ն տրամադրում էր արոտավայրեր , որպեսզի ֆաբրիկան քանդի այդ արոտովայրերը և պոչամբարի շուրջ դամբաներ կառուցի:
Համայնքապետարանը այդ ժամանակ թույլ է տվել նաև Հայաստանից դուրս գտնվող քաղաքացու տնամերձ տարածքի քանդում :
Գյուղը տասնամյակներ շարունակ ջրով ապահովող բնական աղբյուրը մնացել է ջրի տակ:
Տիմ անհտևողության պատճառով պոչամբարի տարածքները ցանկապատված չեն և ժաամանակ առ ժամանակ պոչամբարի շուրջ ընտանի կենդանիներ են արածում , խաղում երեխաներ ու այլ բազմաթիվ խնդիրներ :


Back to tickets list