Ո՞վ պետք է պատասխան տա Երևանի պատմամշակութային ժառանգության կորստի համար
Status: Open Սեպտեմբեր 18, 2018 at 16:53
Երևանում քանդվեցին շատ պատմամշակութային արժեք ունեցող շենքեր, մայրաքաղաքը կորցրեց իր դեմքը: Հին շենքերի փոխարեն այսօր կանգնած են նորակառույց էլիտար շենքեր:
Քանդեցին Երևանի առաջին ճարտարապետ Բունիաթյանի շենքը՝ Սևան հյուրարանոց պատմամշակութային հուշարձանը, Երևանի քաղաքային դուման, որը Կոնգրես հյուրանոցի տարածքում էր, ՀՀ օլիմպիական կոմիտեի շենքի կեսը, Ջանփոլադյանի թատրոնը, որը հետագայում դարձավ Սպայի տունը, Լեզվի ինստիտուտի շենքը, որտեղ հիմնադրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան: Այդ շենքի ճարտարապետը Աննա Տեր-Ավետիքյանն էր: Սա բացառիկ դեպք է, երբ մենք ունեցել ենք հայտնի կին ճարտարապետ, ում կառուցած շենքը, որը քանդվեց, ժամանակին Փարիզում արժանացել է ոսկե մեդալի իր ճարտարապետական լուծումների համար:
Քանդված շենքերը հետագայում այլ վայրերում չեն վերակառուցվել: Երևանի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել: