Ահազանգ. Արծվանիկի պոչամբարի շուրջ հատվում և արմատախիլ են արվում ծառերը

Status: Open Սեպտեմբեր 27, 2018 at 17:02


Ահազանգ. Արծվանիկի պոչամբարի շուրջ հատվում և արմատախիլ են արվում ծառերը
Արծվանիկի պոչամբարի շուրջ քանդվում ու բացվում է ճանապարհ՝ երբեմն տեղաբնակների այգիների մեջ մտնելով: Այդ քանդման ընթացքում հատվում և արմատախիլ են արվում բոլոր ծառերը, ընդ որում, բազմաթիվ ընկուզենիներ: Հատվում են նաև բոլոր այն ծառերը, որոնք ջրի մեջ են, և նավակների միջոցով, վերամբարձ կռունկներով հանվում են ափ: Բոլոր ծառերը՝ թարմ և արդեն իսկ ջրի մեջ չորացած, ինչպես նաև դրանց արմատները տեղափոխվում են պոչամբարի պատվարի ուղղությամբ: Հարակից տարածքներում դաշտերն ուղղակի քանդվում են և որպես հող տեղափոխվում պատվարի ուղղությամբ: Ոչ մի հանրային քննարկում չի իրականացվել բնության նման մաշտաբների ավիրման վերաբերյալ:
Այս ամենը կատարվում է բոլորի աչքի առջև, բայց հստակ նկատվում է գործողությունների հապճեպությունը և քողարկվածությունը: Չափնի, Սևաքար և Արծվանիկ գյուղերի, ինչպես նաև Կապան քաղաքի մի խումբ մտահոգ ու սրտացավ մարդկանց շնորհիվ հանրությանը տեղեկացնում ենք կատարվող բնության գենոցիդի մասին https://www.facebook.com/groups/439082546170671/permalink/1890296111049300/:


Հետ դեպի հայտեր