Անգեղակոթ գյուղը չի դիմանա հանքի շահագործման վտանգներին

Status: Open Հոկտեմբեր 19, 2018 at 17:22


Անգեղակոթ գյուղը չի դիմանա հանքի շահագործման վտանգներին
Անգեղակոթ գյուղի վարելահողերի տարածքում կա բազալտի հանքավայր, որը տարիներ շարունակ օգտագործվել է ոչ մեծ արդյունաբերական ծավալներով: Հիմա այդ հանքը ցանկանում է շահագործել «Բազալտ 7» ընկերությունը, որը հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն:

Հոկտեմբերի 4-ին Անգեղակոթի գյուղապետարանում նախատեսված են եղել լսումներ, բայց չեն անցկացվել, տեղափոխվել են հոկտեմբերի 18-ին: Լսումները սկսվել են ժամը 14:00-ին և տևել ընդամենը 8 րոպե: Ժամը 14:08-ին գյուղապետարանում արդեն ոչ ոք չկար, և գյուղացիները չկարողացան մասնակցել այդ լսումներին ու հայտնել իրենց դիրքորոշումը:

Մեր գյուղը չի դիմանա այդ հանքի շահագործմանը: Այդ տարածքում են մեր հիմնական այգիները, բանջարաբոստանային կուլտուրաները: Կաղտոտվի գյուղմթերքը, խմելու և ոռոգման ջրերը: Մենք սպասում էինք, որ լսումների ժամանակ փորձագետները նախարարությունից և ընկերությունը մեզ կներկայացնեն բոլոր ռիսկերը և կբացատրեն՝ ինչ է նախատեսված, որ այդ ռիսկերը չլինեն: Բայց մեզ ոչ լսել են, ոչ էլ պատասխանել մեր հարցերին: Պահանջում ենք նոր փորձաքննական գործընթաց, որպեսզի հանրային լսումներն անցնեն օրինական կերպով, և բնապահպանության նախարարության փորձագետները ներկայացնեն մեզ ռիսկերը, լսեն մեր կարծիքը, և այն արտացոլվի փորձաքննական եզրակացության մեջ:

Անգեղակոթի բնակիչ Ո.Ա.


Հետ դեպի հայտեր