Երևանի կանաչ տարածքի պաշտպանության համար սպառնալիք
Status: Closed Հոկտեմբեր 23, 2018 at 16:43
Այսօր մեր Մայակ թաղամասի ութերորդ շենքի գազոնի մոտով անցնելիս` տեսա մի ցուցանակ։ Վրան գրված էր՝ վաճառվում է։ Վրան կար նաև բջջային համար։ Մտածելով, որ եթե գազոն է սեփականաշնորհվել, ապա դա ապօրինի է: Առանց այդ էլ մեր բակերում հանրային տարածքները շատ են պակասել. շարունակաբար վաճառվում կամ վարձակալվում են ու նրանցում եղած ծառերը հատվում: Մտա համատիրություն և գործավար կանանց հարցրեցի` արդյոք նրանք տեղյակ են, թե ոչ։ Նրանք պատասխանեցին, որ նրանց պարտավորությունն է միայն բնակարաններով զբաղվելը և ինքս կարող եմ ճշտել` զանգահարելով բջջային համարին։ Խնդրեցի միասին զանգենք քաղաքապետարան, թույլ չտվեցին` պատճառաբանելով, որ համատիրության հեռախոսը կարող է գրանցվել։ Ո՛չ տեսուչը, ո՛չ էլ նախագահը տեղում չէին։ Ապա պոկեցի ցուցանակը և նետեցի աղբամանը, որ տեսնող մարդիկ, հետիոտնները չմտածեն, որ կրկին հանրային տարածք է սեփականաշնորհվել։ Մի քանի ժամ հետո համատիրության նախագահը զանգեց ամուսնուս և ասաց, որ թաղայինը քրեական գործ է հարուցելու իմ դեմ անձնական գույքին վնաս տալու համար և գումար է պահանջելու, այլև, որ ցուցանակը դրված էր ութերորդ շենքում բնակարանի վաճառքի համար: