S.O.S. Թռչունների զանգվածային անկում Երևանում

Status: Closed Դեկտեմբեր 19, 2018 at 17:41


S.O.S. Թռչունների զանգվածային անկում Երևանում
Երևանի բնակիչներն ահազանգում են՝ մայրաքաղաքում թռչունների զանգվածային անկում է:

Արսեն Օհանյան. «Ժողովուրդ, այսօր եմ նկարել, Օպերայի տարածքում: Ինչի՞ց են սատկել, ցրտի՞ց, թե այլ բան կարա լինի»:

Անի Խաչատրյան. «Ասում են, հավանական է՝ թունավորվել են: Մի հատ փորձաքննություն է պետք, սա լուրջ թեմա է, ինչի՞ց են թունավորվել, որտե՞ղ, ի՞նչ նյութ է եղել, որ առաջ չկար: Եթե անգամ կենդանիների մասին չեք մտածում, բայց դա կարող է մարդկանց համար էլ վտանգավոր լինի»:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ լաբորատոր փորձաքննության է տրվել անկած թռչուն: Տեսչական մարմինը հորդորում է անկած թռչուն հայտնաբերելու դեպքում ձեռք չտալ, չվերցնել, ուղղակի զանգահարել և կոնկրետ տեղը նկարագրել:


Հետ դեպի հայտեր