ԱՀԱԶԱՆԳ. «ԱրմՕյլ» ընկերությունը շարունակում է ապօրինի գործարանի կառուցման աշխատանքները

Status: Open Հունվար 18, 2019 at 17:00


ԱՀԱԶԱՆԳ. «ԱրմՕյլ» ընկերությունը շարունակում է ապօրինի գործարանի կառուցման աշխատանքները
«Ռիվալ» ընկերությունը ահազանգում է, որ Նատի թաղամասում «ԱրմՕյլ» ընկերությունը շարունակում է ապօրինի գործարանի կառուցման աշխատանքներ իրականացնել: «Ռիվալ» ընկերությունը տեղեկացնում է, որ «Արմօյլ» ՓԲԸ-ն, չունենալով շինթույլտվություն և առանց փորձաքննության, նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցում և պատրաստվում է այն շահագործել, ինչը վտանգի տակ կարող է դնել հարակից արտադրությունների ճակատագիրը, ինչպես նաև 30 մ հեռավորության վրա գտնվող՝ Նատի թաղամասում ապրող բնակիչների կյանքը:


Հետ դեպի հայտեր