Քաջարանի կոմբինատի թափոնաջրերը թափվում են Աճանան գետ

Status: Open 16:28 Հունվար 29, 2019


Քաջարանի կոմբինատի թափոնաջրերը թափվում են Աճանան գետ
Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Առաքելյանն ահազանգում է.

«Հարգելի բնապահպաններ, Ձեր և բոլորի ուշադրությունն եմ հրավիրում Կապան համայնքի,Աճանան գետի նկարներն ու վիդեոները...այս խայտառակ պատկերը հետևանքն է այն բանի, որ Քաջարանի կոմբինատի թափոնատար խողովակաշարից թափոնաջրերը թափվում են Աճանան գետ`ոչնչացնելով ոչ միայն ձկներին,այլև անտանելի դարձնելով մեր`տեղի բնակիչներիս,կյանքը...բացի անտանելի հոտից, մենք զրկված ենք ոռոգման ջրից և Աճանան համայնքում ապրելն այլևս անիմաստ է...
Հ.Գ.հիմնականում թափոնաջրերը գետն են թափվում գիշերային ժամերին և քանի որ տունս գտնվում է գետից 50 մ հեռավորության վրա, անտանելի հոտից նույնիսկ չենք կարողանում քնել...»


Հետ դեպի հայտեր