Ահազանգ. Ախթալայի կոմբինատի Նահատակի պոչամբարի թափոնաջրերը լցվում են բնակիչների այգիները
Status: Open Փետրվար 18, 2019 at 12:02
Հայկական բնապահպանական ճակատն ահազանգում է.
«2019 թ-ի փետրվարի սկզբին այս տեսանյութերը հրապարակվել են տարբեր օգտատերերի կողմից, որոնցում երևում է, թե ինչպես են Այրում-Ախթալա հատվածում աղտոտված ջրերը լցվում Դեբեդ գետը և ապականում այն։ Տեղացիների խոսքերով՝ Այրում, Հաղթանակ, Պտղավան, Բագրատաշեն, Դեբեդավան և այլ գյուղերի այգիները չորանում են, քանի որ ոռոգվում են պոմպակայանի միջոցով մղվող հենց այս ջրով։ Ախթալայի կոմբինատի Նահատակ պոչամբարից դուրս հոսող թափոնաջրերն են սրանք, որոնք ամենայն հավանականությամբ պարունակում են բազմաթիվ ծանր, վտանգավոր և թունահարույց մետաղներ ու այլ տարրեր։
Տարածենք, որ պետական կառույցներն ի վերջո սկսեն իրական քայլեր ձեռնարկել հանքահենների էկոլոգիական հանցագործությունները կանխելու ուղղությամբ»։
Տեսանյութը՝ https://web.facebook.com/armecofront/videos/524835721257481/?v=524835721257481