Ահազանգ. «Աշտարակի ձոր» ռեստորանում վանդակի մեջ 3 արջ են պահում
Status: Open Ապրիլ 15, 2019 at 15:11
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մկրտչյանն ահազանգում է.
«Ահավոր տհաճ ու բարբարոսական երևույթ, անընդունելի Նոր Հայաստանում: Սա ուղղակի անմարդկային է: 3 արջ «Աշտարակի ձոր» ռեստորանում բանտում նստած են, ընտանիքներով գնում, նստում հաց են ուտում ու էս խեղճ բանտարկված արջերի ընտանիքի տանջանքը վայելում!
Էլ չեմ ասում երաժշտության աղմուկի սթրեսը, էլ չեմ ասում գարշահոտը: Դնես անմեղ կենդանուն ծաղրես բկիտ համար...
Ամոթ! Բկներիդ կանգնի!
Մենք դեմոկրատ Հայաստանում ենք, սենց բարբարոսությունը պետք է արգելվի»: