Կապանում անձրևից հետո թթվային գետակներ են հոսում. Ահազանգ
Status: Open Հունիս 03, 2019 at 11:40
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունն ահազանգում է.
«Կապանում անձրևից հետո այսպիսի թթվային գետակներ են հոսում փողոցների մի մասով։ Դեռ 40 տարի առաջ հանքից մնացած թափոնակույտերից, ինչպես նաև հանքուղիներից ծանր և վտանգավոր տարրերով հարուստ այս հեղուկն անդադար տարածվում է բնական միջավայրում՝ իր հետևանքները թողնելով նաև մարդկանց առողջության վրա:
Տեսնում եք, թե ինչպես են Կավարտի լքված հանքի և մյուս հանքերի թափոնակույտերից առաջացած դեղնավուն թթվային ջրերը, որոնք հարուստ են ծանր և վտանգավոր մետաղներով՝ լցվում Ողջի գետը:
Լուսանկարներն արվել է մեր կապանցի աջակիցներից մեկի կողմից 2019թ․ մայիսի 26-ին»։