Գուգարքի բնակիչներն ահազանգում են. Քարաղացման արտադրամասի փոշին ու աղմուկը խաթարել են իրենց բնականոն կյանքը

Status: Open Հուլիս 12, 2021 at 16:18


Գուգարքի բնակիչներն ահազանգում են. Քարաղացման արտադրամասի փոշին ու աղմուկը խաթարել են իրենց բնականոն կյանքը
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ճանապարհի և Գուգարք համայնքի հարևանությամբ գործում է քարաղացման և խճի արտադրամաս։ Գործելու առաջին օրվանից արտադրությունը դարձել է պատուհաս բնակչության համար։ Մեր բանավոր բոլոր բողոքները անտեսվել են՝ պատասխանելով՝ ում ուզում եք, բողոքեք։ Խաթարվել են բնապահպանական բոլոր նորմերը։ Աշխատում են շուրջօրյա։ Ձայնի բարձրությունը գերազանցում է սահմանված նորմերը մի քանի անգամ: Բնակիչները չունեն հանգիստ քուն, խաթարվում է հոգեկան հանգստությունը: Արտանետվում է մեծ քանակով փոշի, որը կուտակվում է ոչ միայն տներում, այլ՝ հողամասերում, արոտավայրերում, որի հեռավորությունը մեր տներից կազմում է ընդամենը 200 մետր։ Փոշին, ձայնը ոչ միայն բնապահպանական աղետ են, այլ՝ մարդկանց համար առողջական լուրջ խնդիրներ են ստեղծում։ Մի՞թե հնարավոր չէ այդ ամենը կազմակերպել հենց հանքում, նոր պատրաստի ավազը պահեստավորել գյուղին մոտ՝ չխանգարելով մարդկանց:


Հետ դեպի հայտեր