Սյունիք գյուղի հողերը կրկին աղտոտվում են Զանգեզուրի կոմբինատի պոչերով

Status: Accepted Սեպտեմբեր 11, 2018 at 16:46


Սյունիք գյուղի հողերը կրկին աղտոտվում են Զանգեզուրի կոմբինատի պոչերով
Սյունիք գյուղը Կապան և Քաջարան խոշոր համայնքների գյուղմթերքի հիմնական մատակարարն է: Սյունիք գյուղը երկար տարիներ ենթարկվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական պոչերի աղտոտմանը: Գյուղի հողերը ոռոգվում էին Արծվանիկի պոչամբարից դուրս եկած և մեխանիկական մաքրում անցնելուց հետ Աճանան գետ թափված ջրով: Այս պատճառով Սյունիք գյուղում աճած բույսերը համարվել են չափազանց վտանգավոր օգտագործման համար:
Գյուղը մաքուր ջրով ապահովելու համար 2013-2014 թթ. ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և ԵԱՀԿ-ի կողմից տրամադրված աջակցության շնորհիվ վերականգնվեց Սյունիք գյուղի համար այլընտրանքային ջրանցք, որի շնորհիվ գյուղը մի քանի տարի ստացավ մաքուր ջուր։ Այստեղ հասնող մաքուր ջրի քանակը կազմում է 80-120 լ/վ և ճիշտ կառավարելու դեպքում, ըստ օրենսդրությամբ ընդունված նորմերի, բավարար է 80-120 հեկտար հողատարածք ոռոգելու համար։
Վերջերս կատարվել է նոր կառուցված ջրանցքի ջրառի մասնակի քանդում, և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աղտոտված ջրերը միացվել են մաքուր ջրին, հավանաբար, ջրի քանակն ավելացնելու համար։ Վարկած կա, որ դա արել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոմպակայանի աշխատակիցները Սյունիք գյուղի ջրվորի օգնությամբ, որպեսզի պոմպերի միջոցով մաքուր ջուրը տանեն` իրենց հողերը ոռոգելու, իսկ կոմբինատի կեղտաջրերը միացրել են ջրանցքին, որպեսզի Սյունիք գյուղի բնակիչները չդժգոհեն ջրի սակավությունից:


Հետ դեպի հայտեր