Երևանի Դալմայի այգիները խլեցին հողօգտագործողներից` նրանց իրավունքների կոպիտ խախտումներով

Status: Accepted Սեպտեմբեր 12, 2018 at 13:56


Երևանի Դալմայի այգիները խլեցին հողօգտագործողներից` նրանց իրավունքների կոպիտ խախտումներով
14 տարի առաջ Երևանի Դալմայի այգիները խլեցին հողօգտագործողներից և ոչնչացրեցին: Նոր սեփականատերերը այգիների փոխարեն կառուցեցին առանձնատներ և բազմահարկ շենքեր, իսկ նախկին հողօգտագործողները մնացին առանց փոխհատուցման:
Դալմայի այգիներն ազգային մեծ արժեք էին ներկայացնում` ունենալով հազարամյակների պատմություն, ավանդական երկրագործական, բնապահպանական և բազմաֆունկցիոնալ նշանակություն:
Դալմայի այգիների նախկին հողօգտագործողները մինչ օրս պայքարում են իրենցից խլած հողերի դիմաց փոխհատուցում ստանալու, իրենց իրավունքների վերականգնման համար, որոնք խախտվել են Երևանի քաղաքապետարանի որոշմամբ: 2004 թ-ին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք քաղաքապետարանը հատվածաբար վաճառեց Դալմայի այգիները: Եվ Երվանդ Զախարյանը, և Տարոն Մարգարյանը հրաժարվեցին պատասխանել, թե ո՞ւմ են վաճառվել Դալմայի այգիների տարածքները, որքա՞ն ծառ է հատվել, քանի՞ հողօգտագործող չի ստացել փոխհատուցում և այլն:
Հողերի վարձակալների հայցերով տեղի են ունեցել բազմաթիվ դատական գործընթացներ: Սակայն նրանց` հողի նկատմամբ իրավունքը չի վերականգնվել: Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն 2008 թ-ին որոշում է ընդունել, որի համաձայն Դալմայի այգիների հետ կապված Հայաստանը խախտել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների մի քանի կետեր:
Նոր իշխանությունը պետք է վերանայի Դալմայի այգիների հետ կապված գործընթացները որպես էկոլոգիական հանցագործություն և մարդու իրավունքների կոպիտ խախտում, որպեսզի պատասխանատվության կանչի այդ հանցագործությունը թույլ տված անձանց:
Երևանի կանաչ տարածքների ոչնչացման ակտիվ գործընթացի մասին դիտեք 2005 թ-ին նկարահանված այս ֆիլմը￿￿￿ https://vimeo.com/5286655:


Հետ դեպի հայտեր