Նուբարաշենի աղբավայրը՝ համաճարակի աղբյուր մայրաքաղաքում

Status: Accepted Սեպտեմբեր 18, 2018 at 15:00


Նուբարաշենի աղբավայրը՝ համաճարակի աղբյուր մայրաքաղաքում
Նուբարաշենի բնակիչները բողոքում են Նուբարաշենի աղբավայրի գարշահոտությունից, ծխից: Ծուխը լցվում է տները: Տան բակում սուրճ խմելն էլ անգամ անհնար է: Մարդ կա, որ քիթն ու բերանը փակ է քնում, որ այդ ծուխն ու հոտը չշնչի, վատանում է, մի քանի անգամ հիվանդանոց էլ է ընկել: Իրենց բողոքը լսելի դարձնելու համար բնակիչները օգոստոսին փակեցին աղբավայրի հարևանությամբ գտնվող մայրուղին և ակցիա անցկացրեցին Երևանի քաղաքապետարանի մոտ:
Ակցիայից հետո տեխնիկա բերեցին, հողով ծածկեցին ճամփեզրին հասած աղբը: Գարշահոտությունը նվազել է: Բայց հիմնական պահանջը` ամբողջությամբ ծածկել աղբավայրը, չի կատարվել: Քաղաքապետարանից պատասխանել են, որ համապատասխան տեխնիկա չունեն:


Հետ դեպի հայտեր