Հրապարակվել է ՀՀ կենսաբազմազանության 7-րդ ազգային զեկույցը

Հրապարակվել է ՀՀ կենսաբազմազանության 7-րդ ազգային զեկույցը

ՀՀ կենսաբազմազանության 7-րդ ազգային զեկույցն արդեն պատրաստ է։ Այն հասանելի է  ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի պաշտոնական կայքում։

Զեկույցի նպատակն է Կունմին-Մոնրեալի «Կենսաբազմազանության պահպանության գլոբալ շրջանակի» (ԿԳՇ) նպատակներին ու թիրախներին համահունչ ապահովել Հայաստանի հաշվետվողականությունը՝ ներկայացնելով ազգային մակարդակում իրականացված գործողությունների, գրանցված արդյունքների և առկա մարտահրավերների համապարփակ վերլուծություն։

«Զեկույցի ժամանակին կազմումն ու հրապարակումն առանձնակի կարևոր է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալելու ճանապարհին, քանի որ 2026 թվականի հոկտեմբերին կայանալիք COP17-ի ընթացքում նախատեսվում է Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) գլոբալ վերանայումը», - նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

COP17-ի ընթացքում Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) գլոբալ վերանայումը տեղի է ունենալու ազգային զեկույցների հիման վրա։

ՀՀ կենսաբազմազանության 7-րդ ազգային զեկույցը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատվերով, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ/GEF) դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ։

«Զեկույցը ներկայացնում է Հայաստանում վերջին հինգ տարիների ընթացքում կենսաբազմազանության և հարակից ոլորտներում սահմանված ազգային առաջնահերթությունների իրականացման առաջընթացը։ Ամբողջ ընթացքում ապահովվել է բազմաշահառու, ներառական մասնակցություն՝ գաղափարների ձևավորումից մինչև վերջնական խմբագրում և համաձայնեցում», - գրել է Համբարձում Մաթևոսյանը։

Մարտ 04, 2026 at 17:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր