ԿԱՆԱՉ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
«ԿԱՆԱՉ» ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ-ԳՈՐԾԻՔ
Ի ծնե մարդն ունի «կանաչ» իրավունքներ, առանց որոնց կյանքն անհնար է: Նա ունի մաքուր ջրի, մաքուր օդի մատչելիության իրավունք, այսինքն, բարենպաստ շրջակա միջավայրի իրավունք, որտեղ նա կարող է ապրել առանց իր առողջության և սեփական գործի նկատմամբ վնասի:
Մարդու առողջության, անվտանգության, հավասարակշռված շրջակա միջավայրի իրավունքներն ինքնին մարդու բնական իրավունքներն են և նախապայման են նրա մյուս բոլոր իրավունքների իրականացման համար:
Մարդը պետք է պաշտպանի «կանաչ» իրավունքներն իր անվտանգության համար: ԷկոԼուրը մշակել է «կանաչ» իրավունքների պաշտպանության գործիք` «Կանաչ» իրավունքների խախտումների ռեեստր:
Ռեեստրում հավաքագրված են պետական մարմինների որոշումների կայացման, տնտեսական գործունեության արդյունքում առաջացած մարդու «կանաչ» հիմնարար իրավունքների խախտումները, այդ իրավունքները պաշտպանող օրենսդրությունը: Այս գործիքը միտված է բարձրացնելու մարդկանց իրազեկվածությունը իրենց հիմնարար իրավունքների, այդ իրավունքները պաշտպանող օրենսդրության, որոշումներ կայացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարողի պատասխանատվության վերաբերյալ և խթանելու մարդկանց մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության գործում:
Քանի որ «կանաչ» իրավունքները չունեն իրավական սահմանում, ապա յուրաքանչյուր խախտման համար ընտրվել են ազգային օրենսդրության և միջազգային կոնվենցիաների այն դրույթները, որոնք նույնպես խախտվում են «կանաչ» իրավունքների խախտման դեպքում և որոնք իրավական ուժ ունեն` այդ իրավունքները պաշտպանելիս:
Ներկայացնում ենք այն «կանաչ» իրավունքների հիմնական խախտումները, որոնք օրենսդրության խախտման հղում ունեն`
- առողջության իրավունք
- առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք
- ջրի մատչելիության իրավունք
- բնական պաշարների արդարացի բաշխման իրավունք
- տեղեկացված լինելու և որոշումների կայացման գործընթացին մասնակցելու իրավունք
- իրենց իրավունքները պաշտպանելու իրավունք
- սեփական գործունեության ընտրության իրավունք
- «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով բացառիկ գերակա հանրային շահի կարգավիճակ ստացած սեփականության, հողի իրավունք:
Յուրաքանչյուր «կանաչ» իրավունքի խախտման համար պետք է պատասխանատվություն կրեն ստույգ անձիք, ովքեր աղտոտել են, կամ խլել են մարդկանցից ջուրը, ոչնչացրել են նրանց հողը, չեն տեղեկացրել առողջության համար ռիսկերի մասին, սահմանափակել են նրանց` սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունները: Ռեեստրում յուրաքանչյուր խախտման համար ներկայացված են պատասխանատու կառույցները և գերատեսչությունները:
Կարևոր է իմանալ, թե ինչ մեթոդներով են մարդիկ պաշտպանում իրենց «կանաչ» իրավունքները: Կոնկրետ դեպքերի համար մշակված ռեեստրներում կարելի է ծանոթանալ իրավունքների պաշտպանության կոնկրետ գործողությունների և կիրառել դրանք սեփական նախաձեռնություններում:
«ԿԱՆԱՉ» ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ-ԳՈՐԾԻՔ (Հայ.)
ԳԼԱՁՈՐԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ «ԿԱՆԱՉ» ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ-ԳՈՐԾԻՔ - (Հայ.)
ԹԵՂՈՒՏԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ «ԿԱՆԱՉ» ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ-ԳՈՐԾԻՔ - (Հայ.)
ԱՄՈՒԼՍԱՐԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ «ԿԱՆԱՉ» ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ-ԳՈՐԾԻՔ - (Հայ.)
ՔԱՂՑՐԱՇԵՆԻ ԻՆՔՆԱՀՈՍ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾՐԱԳՐԻ «ԿԱՆԱՉ» ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ-ԳՈՐԾԻՔ (Հայ.)