Չնայած առատ տեղումներին՝ Հայաստանի գետերի ջրի ելքերը նվազել են

Չնայած առատ տեղումներին՝ Հայաստանի գետերի ջրի ելքերը նվազել են

Չնայած առատ տեղումներին՝ Հայաստանում գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հանրապետության 5 խոշոր ջրամբարները բավականաչափ լցված չեն: Բացի Ախուրյանի և Ապարանի ջրամբարներից, մնացած ջրամբարների՝ Արփի լճի, Ազատի, Մարմարիկի, լցվածությունը նախորդ տարվա համեմատ ցածր է: 525 միլիոն խմ տարողությամբ Ախուրյանի ջրամբարը մայիսի 10-ի դրությամբ լցված է 386 միլիոն խմ-ով, ինչը 126 միլիոն խմ-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 260 միլիոն խմ: 91 միլիոն խմ տարողությամբ Ապարանի ջրամբարը լցված է 44.6 միլին խմ-ով, ինչը 0.8 միլիոն խմ-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 43.8 միլիոն խմ: 

105 միլիոն խմ տարողությամբ Արփի լճի լցվածությունը 55.5 միլիոն խմ է, ինչը 7.6 միլիոն խմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 63.1 միլիոն խմ: 70 միլիոն խմ տարողությամբ Ազատի ջրամբարի լցվածությունը կազմում է 53.3 միլիոն խմ, ինչը 6.5 միլիոն խմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 59.8 միլիոն խմ: 24 միլիոն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարի լցվածությունը 18.1 միլիոն խմ է, ինչը 0.1 միլիոն խմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 18.2 միլիոն խմ:

Սևանա լճի մակարդակը մայիսի 10-ի դրությամբ կազմում է 1900.81մ, ինչը 25 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից՝ 1900.56մ:

Մայիս 11, 2022 at 14:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր