COP30-ի արդյունքները

COP30-ի արդյունքները

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ հանդիպմանը (COP30), որն անցկացվեց Բրազիլիայի Բելեն քաղաքում, պատվիրակները համաձայնեցին մեծացնել կլիմայական ֆինանսավորումը․ մոբիլիզացնել տարեկան 1․3 տրիլիոն դոլար մինչև 2035 թվականը կլիմայական գործողությունների համար, որի հիմնական բեռը կրելու են զարգացած երկրները։

Որոշվել է կրկնապատկել հարմարվողականության ֆինանսավորումը մինչև 2025 թվականը և եռապատկել մինչև 2035 թվականը։

Սակայն չկան հստակ պայմանավորվածություններ հրաժարվելու հանածո վառելիքից։

ՄԱԿ-ը հայտնում է, որ միևնույն ժամանակ, անցումը մաքուր էներգիայի դեռ դուրս է մնացել եզրափակիչ տեքստից։ Հանածո վառելիքի այրումը հանգեցնում է ջերմոցային գազերի արտանետումների, որոնք գլոբալ տաքացման հիմնական գործոնն են։ Այս բացթողումը մտահոգություն է առաջացնում բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հարավային Ամերիկայի և ԵՄ բանակցողների, ինչպես նաև քաղաքացիական կազմակերպությունների համար։

COP30-ի նախագահ Անդրե Կորրեա դու Լագոն հայտարարեց երկու ճանապարհային քարտեզների ստեղծման ծրագրերի մասին․ մեկն անտառների պաշտպանության և վերականգնման, իսկ մյուսը՝ հանածո վառելիքից արդար, կարգավորված և հավասար անցման վերաբերյալ՝ ներառյալ այս նպատակների համար միջոցների մոբիլիզացումը։

«Կողմերի համաժողովները հիմնված են կոնսենսուսի վրա, և աշխարհաքաղաքական տարաձայնությունների պայմաններում որոշումների հասնելը գնալով դժվարանում է։ Չեմ կարող պնդել, որ COP30-ը հասել է անհրաժեշտ ամենին», - ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։

COP30-ի հիմնական արդյունք է համարվում «Mutirão» համաձայնագիրը, որը միավորում է բանակցությունների չորս ուղղություններ՝ կլիմայի փոփոխության մեղմումից մինչև ֆինանսավորում և առևտրային արգելքներ։ Բացի այդ, ընդունվել են ևս տասնյոթ լրացուցիչ որոշումներ։

Հավերժական արևադարձային անտառների հիմնադրամը հավաքել է 5․5 միլիարդ դոլար, մասնակցում են 53 երկրներ և նվազագույնը 20 տոկոս ռեսուրսներն ուղղվում են անմիջապես բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին։

Առողջապահության գործողությունների ծրագրով առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերի վերաբերյալ առաջին գլոբալ նախաձեռնությունը ստացել է 300 միլիոն դոլար 35 կազմակերպություններից։

Զրոյական արտանետումների կոմունալ ձեռնարկությունների դաշինքը (UNEZA), որում ընդգրկված են պետական էներգետիկ ընկերություններ, պարտավորվել են տարեկան ներդնել 66 միլիարդ դոլար վերականգնվող էներգետիկայի մեջ և 82 միլիարդ դոլար՝ էներգիայի փոխադրման ու պահպանման մեջ։

Լուսանկարը՝ un.org

Դեկտեմբեր 02, 2025 at 17:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր