

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիա» ընկերությունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գնել Սանոսյանը՝ նշելով․ «Նշանակվել եմ վերջերս՝ մի քանի օր առաջ»։
Հիշեցնենք, որ Գնել Սանոսյանը 2018-2021թթ․ եղել է Գեղարքունիքի մարզպետ, իսկ 2021-2024թթ․՝ ՏԿԵ նախարար։
ՀՀ կառավարության 2024թ․ հունվարի 18-ի «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» N 81-Ա որոշմամբ՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12․5 տոկոսը փոխանցվեցին ՀՀ կառավարությանը:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը։ Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքների շինարարությունը տեղի բնակիչների և քաղհասարակության բողոքի արդյունքում 2018թ․ կանգնեցվեցին, սակայն 2025թ․ օգոստոսին վերսկսեցին։
Սեպտեմբեր 10, 2025 at 14:11