

2024թ․ մայիսի 25-26-ի հորդառատ անձրևների հետևանքով աղետի գոտի ճանաչված Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերի տուժած բնակիչները նոր բնակարան ձեռք բերելու համար կստանան 180 հազար դրամ փոխհատուցում 1 քմ-ի համար։ 2025թ․ օգոստոսի 21-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց փոխհատուցման կարգի փոփոխության մասին որոշմանը։
Փոփոխության համար հիմք է հանդիսացել Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների և Ալավերդի համայնքի ղեկավարի ներկայացրած տեղեկատվությունը, ըստ որի՝ այժմ գործող իրավակարգավորումներով 148.050 դրամը բավարար չէ Ալավերդի համայնքում համարժեք բնակարան ձեռք բերելու համար և թույլ չի տալիս ծրագրից օգտվել վթարային շենքերի կամ անհատական տների բնակիչներին։
Նախագծով պարտադիր է, որ շահառուները բնակարան կամ տուն ձեռք բերեն այն համայնքում, որտեղ հաշվառված են որպես շահառու։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2025 թ․ սեպտեմբերի 15-ը։
Սեպտեմբեր 01, 2025 at 11:33