Ապօրինի որսված 40 կգ խեցգետինը բաց է թողնվել Հերհերի ջրամբար

Ապօրինի որսված 40 կգ խեցգետինը բաց է թողնվել Հերհերի ջրամբար
Օգոստոսի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին (ԲԸՏՄ) ահազանգ էր ստացվել Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի աշխատակիցներից՝ քաղաքացու վարած ավտոմեքենայի բեռնախցում հայտնաբերված խեցգետնի վերաբերյալ։
 
ԲԸՏՄ տեսուչները տեղում պարզել են, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ Հ.Գ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել էր 40.98 կգ խեցգետին։
 
«Առանց թույլտվության ապօրինի որսված խեցգետնի ողջ խմբաքանակն առգրավվել և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։ Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Սեպտեմբեր 01, 2025 at 14:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր