

ԷկոԼուր
ԷկոԼուրն ահազանգ է ստացել Սեւան քաղաքի բնակչից «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում տեղի ունեցող անօրինության վերաբերյալ: ԷկոԼուրի թիմը բնակչի հետ միասին (բնակչի անունը չի նշվում` ելնելով վերջինիս անվտագությունից) զննեց Պարկի տարածքում գտնվող ավազահանքը, որտեղից կանոնավոր կերպով ավազ են վերցնում: Մակերեսային զննության արդյունքում նկատվեց, որ բոլոր երեք ավազահանքերն էլ ունեն շահագործման տարբեր վաղեմության ժամկետներ: Մեկը գրեթե փակ է, այն ուղղակի փոս է, որտեղ լցնում են աղբը: Երկրորդը չափերով այնքան էլ մեծ չէ եւ սկսել է շահագործվել ոչ այնքան վաղ: Մոտավորապես, այդպիսին է նաեւ երրորդ ավազահանքը:
Ավազը թանկ շինանյութ է: Ազգային պարկի տարածքում դրա օրինական օգտագործումն անհնար է: Իսկ ավազի անօրինական դուրս բերումը տարածքից, նշանակում է, որ կամ Ազգային պարկը վերահսկողություն չի իրականացնում կամ պայմանավորվածություն ունի նրանց հետ, ովքեր մեքենաներով հանում են ավազը:
ԷկոԼուրի լուսանկարներում կարելի է տեսնել «Սեւան» ազգային պարկի տարածքի ավազահանքերը:
Ապրիլ 26, 2014 at 12:58