

Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ն ահազանգ է ստացել Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրի բնակիչներից այն մասին, որ տեղի իշխանությունը մտադիր է հատել Ներքին զորքերի զորամասի հարևանությամբ գտնվող թթենին:
Էկոլուրի բանավոր հարցմանն ի պատասխան՝ Զովունիի վարչական ղեկավար Արտաշես Ղարիբյանը հայտնեց, որ ծառը կհատվի միայն համապատասխան որոշում լինելուց հետո։
Տեղի բնակիչները նշում են, որ կհետևեն գործընթացին։
Նշենք, որ այն դեպքում, երբ ծառը կհատվի անօրինական կերպով, ապա դրա համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ բնապահպանության և ընդերքի պահպանության տեսչական մարմինը։
Սեպտեմբեր 29, 2025 at 15:11