«Նահատակի» պոչամբարի խողովակաշարի վթարի հետևանքով աղտոտվել է Դեբեդ գետը․ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե

«Նահատակի» պոչամբարի խողովակաշարի վթարի հետևանքով աղտոտվել է Դեբեդ գետը․ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե

Օգոստոսի 16-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին (ԲԸՏՄ) ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Դեպքի վայրում, գետի տարբեր հատվածներից կատարվել են ջրի ու հողերի նմուշառումներ։ Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Օգոստոս 18, 2025 at 16:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր