Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝


Oգոստոսի 18-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի օգոստոսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝     39.20C (2005 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝        9.80C (1977 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝     25.00C

www.mes.am

 

Օգոստոս 18, 2020 at 16:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր