Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 17-ին կեսօրից հետո, 18-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 17-ի և 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`        36.00C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            10.20C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        21.30C
 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ 

Հունիս 17, 2022 at 12:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր