Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ին կբարձրանա 5-6 աստիճանով, 28-ին նույնքան կնվազի

Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ին կբարձրանա 5-6 աստիճանով, 28-ին նույնքան կնվազի

Ուշադրություն

Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում ինտենսիվ։ Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 15-18մ/վրկ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։ Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, սակայն 28-ի գիշերը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում`

Հունվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն: Հունվարի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 26-ի ուշ երեկոյան ժամերին, 28-ի գիշերը, 29-31-ին առանձին շրջաններում, 27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Հունվարի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, 28-ի գիշերը նույնքան կնվազի։

Երևան քաղաքի հունվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան   12.7°C (1963թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      -17.5°C (1964թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան -3.3°C

Հունվար 26, 2024 at 14:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր