ՓՀԷԿ-եր Կաճաճկուտ գետի վրա (կանխատեսում) (2014)

Կաճաճկուտ գետ


Risk Level: 3

Parameter Data Level
Sruface discharge volume in river section %, water 56 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Եթե ՓՀԷԿ-երը կառուցվեն, Կաճաճկուտ գետակը աղետալի վիճակում կհայտնվի

ԷկոԼուր

Կաճաճկուտ գետը հոսում է Լոռու մարզում, Դեբեդ գետի ձախ վտակն է: Սկիզբ է առնում Վիրահայոց լեռների հարավային լանջերից և Օձուն գյուղից 2 կմ հյուսիս միախառնվում է Դեբեդին: Երկարությունը 11 կմ է:

2013թ․ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ցուցակում նշված է, որ Կաճաճկուտ գետի վրա «ՍԵԴՎԻ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ն ստացել է  «Սեդվի-1» ( դերիվացիայի երկարությունը՝ 970 մետր), «Սեդվի-2» (դերիվացիայի երկարությունը՝ 2515 մետր) ՓՀԷԿ-երի կառուցման լիցենզիա։ 2 ՓՀԷԿ-երի համար լիցենզիայի ժամկետը ավարտվում է 6/15/2014թ։ Նույն գետի վրա «ՎԱՆ ԱԼ ԷՆ Կ» ՍՊԸ-ն ստացել է «Կաճաճկուտ» ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիան ( դերիվացիայի երկարությունը՝ 2710 մետր)։ ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիայի ժամկետի ավարտը՝ 6/21/2013թ․։

Այս ՓՀԷԿ-երի կառուցման դեպքում Կաճաճկուտ վտակը խողովակի մեջ կվերցվի 6195 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 56․3181818%։ ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն՝ դա աղետ կլինի գետի համար։

Նշենք, որ Հայաստանի կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի պաշտոնական կայքի համաձայն՝ «Սեդվի-1» «Սեդվի-2»  ՓՀԷԿ-երի նախագծերը ներկայացված են Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) Լիազորված ազգային մարմնին՝ ՀՀ բնապահպանության նախարարությանը, հաստատման համար։ ՄԶՄ-ի սկզբունքն այն է, որ ՓՀԷԿ-երի կառուցումը խթանում է կանաչ տնեսութունը,  ջերմոցային գազերի արտանետումեր չկան եւ որ ՓՀԷԿ-երը մեղմում են կլիմայի փոփոխության ազդեցությունը։ Մինչդեռ եթե պարզ բանաձեւով հաշվում ենք, թե միայն   «Սեդվի-1» «Սեդվի-2»  ՓՀԷԿ-երը որքան տարածքում գետը կվերցնեն խողովակի մեջ, ապա ստացվում է 3485 մետր գումարային տարածք, որը կկազմի Կաճաճկուտ գետի 31․6818182%-ը։ ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն՝ դա կհանգեցնի գետի ճգնաժամային վիճակի։ Այս դեպքում թե որքանով է նպատակահարմար կլիմայի փոփոխության երեւույթները մեղմելուն ուղղված ՓՀԷԿ-երի կառուցումը, պարզ չէ, քանի որ կիլոմետրերով ջրի բացակայությունը ոչ մի դրական բանի չի հանգեցնի։  

Ռիսկերի վերլուծություն