ՓՀԷԿ-եր Արտավան գետի վրա (կանխատեսում) (2014)

Արտավան գետ


Risk Level: 2

Parameter Data Level
Sruface discharge volume in river section %, water 35.09 2


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

«Արտավան» ՓՀԷԿ-1-ի և «Արտավան» ՓՀԷԿ-2-ի կառուցման դեպքում Արտավան գետը կհայտնվի խորը ճգնաժամային վիճակում

ԷկոԼուր

Արտավան գետը հոսում է Վայոց ձորի մարզում: Սկիզբ է առնում Զանգեզուրի եւ Վայքի լեռների հանգուցատեղից եւ Գետիկվանք գյուղի մոտ ձախից միախառնվում է Դարբ գետին: Երկարությունը 19 կմ է:

Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ արտադրող եւ կառուցվող ՓՀԷԿ-երի 2014 թ. հունվարի 1-ի տեղեկանքի` այս գետի վրա կառուցված է «Արտավան-1» ՓՀԷԿ-ը, շահագործող «Ջահուկ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 3721,5 մետր:

Գետը ՓՀԷԿ-ի խողովակների մեջ է վերցված 3721,5 մետր տարածքում, ինչը կազմում է գետի 19.58%-ը:

2014թ-ի հուլիսին Արտավան ՀԷԿ» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել «Արտավան» ՓՀԷԿ-1-ի և «Արտավան» ՓՀԷԿ-2-ի  նախագծերը: ՓՀԷԿ-երը կառուցվելուեն Արտավան գետի վրա` միմյանցից գտնվելով 70 մ հեռավորության վրա: «Արտավան» ՓՀԷԿ-1-ի ճնշումային խողովակաշարի երկարությունը կազմելու է 1326մ, «Արտավան» ՓՀԷԿ-2-ինը` 1620մ: Այս 2 նոր ՓՀԷԿ-երի կառուցման դեպքում Արտավան գետը խողովակի մեջ կվերցվի գումարային 6667.5 մետր տարածքում, ինչը կկազմի Արտավան գետի 35.09%-ը:

ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն, որը մշակվել է Ռուսաստանի Դաշնության Բնապահպանության նախարարության կողմից հաստատված «Տարածքի էկոլոգիական վիճակի գնահատման կրիտերիաներ՝ հայտնաբերելու արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետի գոտիները» մեթոդիկայի հիման վրա, Արտավան գետը կհայտնվի խորը ճգնաժամային վիճակում:

Ռիսկերի վերլուծություն