Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրեր (2010)
Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրեր
Risk Level: 3
| Parameter | Data | Level |
|---|---|---|
| Cu, mg/kg soil | 4128 | 3 |
| As, mg/kg, soil | 31469 | 3 |
| Pb, mg/kg soil | 5150 | 3 |
| Zn, mg/kg soil | 8105 | 3 |
| Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի երկու ոսկու հանքավայրերը էկոլոգիական աղետի պատճառ
ԷկոԼուր
Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի երկու ոսկու հանքավայրերի պաշարների ընդհանուր քանակը 2010թ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է. հանքաքարերինը` 3754,6 հազար տոննա, պղնձինը` 15,499 հազար տոննա, ոսկունը` 20947,59 կգ, արծաթինը` 135,1 տոննա, սելենինը` 19,2769 տոննա, տելլուրինը` 31,734 տոննա, բիսմուտինը` 1434,548 տոննա, կադմիումինը` 823,47 տոննա, մկնդեղինը` 11815,62 տոննա, կապարինը` 19336,6 տոննա, ցինկինը` 30431,5 տոննա, գալիումինը` 22,035կգ:
Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրու շրջանում` Մեղրի ավանից դեպի հյուսիս-հյուսիս-արեւմուտք` 10-12 կմ հեռավորության վրա, Մեղրու բարդ կառուցվածքի ներծին (ինտրուզիվ) ապարների համակարգում: Տերտերասարի ոսկու հանքավայրը գտնվում է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի անմիջական հարեւանությամբ, կազմում է նրա անմիջական շարունակությունը եւ ունի երկրաբանահանքաբանական նույն կառուցվածքը:
Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):
Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի, այսինքն` աղետալի վիճակ է ստեղծում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար պղնձի, կապարի, մկնդեղի եւ ցինկի բարձր կոնցենտրացիայի պատճառով:
Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության` 01.07.2013թ. դրությամբ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրված է «Սագամար» ՓԲԸ-ին:
