ՓՀԷԿ-եր Աղստեւ գետի վրա (2014)
Աղստև գետ
Risk Level: 1
Parameter | Data | Level |
---|---|---|
Sruface discharge volume in river section %, water | 5.62828 | 1 |
Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Աղստեւի վրա կառուցված Է երկու ՓՀԷԿ
ԷկոԼուր
Աղստեւը անդրսահմանային գետ է: Նրա երկարությունը 133 կմ է, Հայաստանի տարածքում երկարությունը 99 կմ է: Այն թափվվում է Քուռի մեջ:
Աղստևը սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Վտակներից հայտնի են Գետիկը և Ոսկեպարը: Ադրբեջանում Աղստևը կոչվում է «Աղստաֆաչայ»: Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիա արտադրելու համար 2014թ. հունվարի 1-ին տրված լիցենզիաների ցուցակի` Աղստեւի վրա են կառուցված`
«Իջևան» ՓՀԷԿ-ը, շահագործող` «Իջևանի ՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 72*2 (144 մետր)
«Աղստև-1» ՓՀԷԿ-ը, շահագործող` «ԷլԷնԷքս» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2465, մետր, 2963 մետր:
Գետը խողովակի մեջ է վերցված 5572 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 5.6282828%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա նորմայի սահմաններում է: