ՓՀԷԿ-եր Փամբակ գետի վրա (2014)
Փամբակ գետ
Risk Level: 2
Parameter | Data | Level |
---|---|---|
Sruface discharge volume in river section %, water | 24.1453 | 2 |
Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Փամբակ գետը ճգնաժամային վիճակում է
ԷկոԼուր
Փամբակը համարվում է Դեբեդի հիմնական վտակը և նրա վերին հոսանքը։ Գետի ակունքը Ջաջուռի թամքոցի արևելյան լանջին գտնվող աղբյուրն է, որը գտնվում է Շիրակի և Փամբակի լեռնաշղթաների հատման մասում։ Գետի երկարությունը 86կմ է, ավազանը` 1370 քկմ։ Առավել խոշոր վտակը Գետիկն (Չիչխան) է, որը Փամբակ գետ է թափվում գետաբերանից 52 կմ հեռավորության վրա։
Ըստ 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Փամբակի վրա կառուցված են հետեւյալ ՓՀԷԿ-երը`
- «Արջուտ-2» ՓՀԷԿ, շահագործող` «Լեռ և ջուր» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 1880 մետր
- «Սպիտակ ՀԷԿ-1» ՓՀԷԿ, շահագործող` «Էլիզա ֆարմ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2685 մետր
- «Վահագնի» ՓՀԷԿ, շահագործող` «Ապահով տանիք» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 16200 մետր կառուցված է Նովոսելցովո-Վանաձոր ջրատարի (Փամբակ գետ) վրա:
Գետը խողովակի մեջ է վերցված 20765 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 24.145349%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ է ստեղծել Փամբակ գետի համար: