ՓՀԷԿ-եր Խնձորուտ գետի վրա (2014)

Խնձորուտ գետ


Risk Level: 1

Parameter Data Level
Sruface discharge volume in river section %, water 0.8625 1


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Խնձորուտի վրա կառուցված ՓՀԷԿ-երից գետը չի տուժի

ԷկոԼուր

Խնձորուտ գետը սկիզբ է առնում Միափորի լեռների հյուսիսարևելյան լանջերից, 2000 մ բարձրությունից և Այգեձոր գյուղից հարավ-արևմուտք՝ ձախից միախառնվում է Աղնջա գետին։ Երկարությունը 24 կմ է, ավազանը՝ 118 կմ2, տարեկան միջին ծախսը 1.0 մ3/վրկ, հոսքը 3 մլն մ3։ Գետի օժանադակներն են՝ Ակունք (8 կմ), Զառվերաձոր (7 կմ), Թիթեղաջուր (12 կմ), Ծաղկուտագետ (5,5 կմ), Կալեր (4 կմ), Կարմրաջուր (5 կմ), Մայրեկալ (6 կմ), Մութձոր (4,5 կմ), Սևակն (2,5 կմ) գետակները։ Խնձորուտի վրա է գտնվում շրջանի միակ Շառաչ ջրվեժը (Բայղուշի ձորում), որի ջրերը գահավիժում են 15մբարձրությունից։

Ըստ 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների`Խնձորուտի վրա կառուցված են`

  1. «Այգեձոր» ՓՀԷԿ, շահագործող`  «Ատլաս-էներգո» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը`180 մետր
  2. «Այգեձոր-2» ՓՀԷԿ, շահագործող`  «Ատլաս-էներգո» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 27 մետր:

Գետը խողովակի մեջ է վերցված 207 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 0.8625%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա նորմալ է գետի համար:

Ռիսկերի վերլուծություն