ՓՀԷԿ-եր Կարակայա գետի վրա (կանխատեսում) (2014)
Կարակայա գետ
Risk Level: 2
Parameter | Data | Level |
---|---|---|
Sruface discharge volume in river section %, water | 21.6277 | 2 |
Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Կարակայա գետը ճգնաժամի մեջ է
ԷկոԼուր
Կարակայա գետը Եղեգիս գետի աջակողմյան վտակներից մեկն է: Ըստ ««Կարա-Կայա» ՓՀԷԿ-ի վերազինում» աշխատանքային նախագծի` Կարակայա գետը Եղեգիսի մեջ է թափվում գետաբերանից 25 կմ հեռավորության վրա: Եղեգիս գետի երկարությունը 47 կմ է:
2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն` ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Կարակայայի վրա կառուցված են`
1. «Կարակայա» ՓՀԷԿ-ը, շահագործող «ՀԱԿ ՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը 1200,0 եւ 3127,0 մետր
2. «ՍԱՆՌԱՅԶ» ՓՀԷԿ-ը, շահագործող «ՍԱՆՌԱՅԶ ԷԼԵԿՏՐԻԿ» ՓԲԸ, դերիվացիայի երկարությունը 2268 մետր
3. «Վարդահովիտ» ՓՀԷԿ, շահագործող «ՎԱՐԴԱՀՈՎԻՏ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը 3570 մետր:
Գետը խողովակի մեջ է վերցված 10165 մետր երկարությամբ գումարային տարածքում: Կարակայա գետի երկարությունը չկարողացանք պարզել: Սակայն ընդունված է, որ վտակը գետից փոքր է: Եթե նույնիսկ Կարակայան ունենա նույն 47կմ երկարությունը, ինչ Եղեգիսը, ապա միեւնույնն է, նույնիսկ այդ դեպքում, ՓՀԷԿ-երի դերիվացիաների երկարությունները գումարելիս, խողովակի մեջ կհայտնվի գետի 21.62766%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդելե-ի համաձայն` դա այդ ցուցանիշը վկայում է գետի ճգնաժամային վիճակի մասին:
Սակայն քանի որ Կարակայան իրականում Եղեգիսից փոքր է, ապա ակնհայտ է, որ ավելի շատ է ենթարկվում ՓՀԷԿ-երի ճնշմանը: