Արծվանիկ գետի գետաբերան (2012)
Արծվանիկ գետի գետաբերան
Risk Level: 3
| Parameter | Data | Level |
|---|---|---|
| Mo, mkg/l water | 24 | 1 |
| V, mkg/l water | 48 | 1 |
| NO2, mgN/l water | 0.088 | 1 |
| NH4, mgN/l water | 0.26 | 1 |
| Cr, mkg/l water | 80 | 1 |
| Se, mkg/l water | 29 | 1 |
| Mn, mkg/l water | 960 | 3 |
| Zn, mkg/l water | 570 | 3 |
| Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Արծվանիկ գետի գետաբերանում էկոլոգիական աղետալի վիճակ է
ԷկոԼուր
Արծվանիկ գետի գետաբերանում էկոլոգիական աղետալի վիճակ է: Պատճառը գետում մանգանի եւ ցինկի կոնցենտրացիաների չափից մեծ գերազանցումն է: «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2012թ-ի տարեկան հաշվետվության համաձայն` Արծվանիկ գետի գետաբերանի հատվածում մանգանի միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 19,2 անգամ, ցինկինը` 11,4, մոլիբդենինը` 2,4, վանադիումինը` 4,8, նիտրիտ իոնինը 8,8, ամոնիում իոնինը` 1,3, քրոմինը` 1,6, և սելենինը 2,9 անգամ: Արդյունքում գետում մանգանի պարունակությունը կազմել է 960, ցինկինը` 570, մոլիբդենինը`24, վանադիումինը` 48, քրոմինը` 80, սելենինը` 29 մկգ/լիտրում, նիտրիտ իոնինը` 0.088, ամոնիում իոնինը` 0.26 մգN/լիտրում:
Ըստ ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` Արծվանիկի գետաբերանում ստեղծված աղետալի վիճակը պայմանավորված է մանգանի եւ ցինկի կոնցենտրացիաների գերազանցումով:
