Ալավերդի քաղաք (2009)
Ալավերդի քաղաք
Risk Level: 3
| Parameter | Data | Level |
|---|---|---|
| Cu, mg/kg soil | 96.9 | 3 |
| Pb, mg/kg soil | 56 | 2 |
| Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Ալավերդիում հողում պղնձի կոնցենտրացիայի գերազանցումը` աղետալի վիճակի պատճառ
ԷկոԼուր
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում գործող Ալավերդու պղնձաձուլարանի տարածքը 3կմ շառավիղով վարակված է ծանր մետաղներով, որոնց պարունակությունը 20-40 անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունները: Ինչպես նշված է 2009թ. հրապարակված «ԳԵՈ ԱԼԱՎԵՐԴԻ. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՈՒՄԸ» աշխատության մեջ, առավելապես սահմանային թույլատրելի նորմաները գերազանցել են պղնձի եւ կապարի կոնցենտրացիաները: Հողում պղնձի կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 32.3 անգամ, կապարինը` 16.0 անգամ: Արդյունքում պղնձի կոնցենտրացիան հողում կազմել է 96,9 մգ/կգ հողում, կապարինը 56 մգ/կգ հողում:
ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` հողում պղնձի կոնցենտրացիայի գերազանցումը աղետալի վիճակի պատճառ է:
Վթար Ալավերդու պղնձաձուլարանում
Հայջրմուղկոյուղու վատ աշխատանքն Ալավերդիում տվել է իր արդյունքները` ճահիճ, գարշահոտություն, փլուզում
