Դեբեդ գետը Այրում քաղաքից վերև և սահմանի մոտ ընկած հատվածներում (2012)

Դեբեդ գետը Այրում քաղաքից վերև և սահմանի մոտ ընկած հատվածներում


Risk Level: 2

Parameter Data Level
AL, mkg/l water 624 2
Fe, mg/l water 0.3 1
NO2, mgN/l water 0.026 1


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Այրումից վերեւ ընկած հատվածում Դեբեդ գետի էկոլոգիական վիճակը ճգնաժամային է

ԷկոԼուր

Այրումից վերեւ ընկած հատվածում Դեբեդ գետի էկոլոգիական վիճակը ճգնաժամային է: «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»  ՊՈԱԿ-ի 2012թ-ի տարեկան հաշվետվության համաձայն` Դեբեդ գետի` Այրում քաղաքից վերև և սահմանի մոտ ընկած հատվածներում դիտվել է ալյումինով բարձր աղտոտվածություն. միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցելով  մինչեւ 15,6 անգամ: Այրում քաղաքից վերև ընկած հատվածում երկաթի կոնցենտրացիան գերազանցել է 1,2 անգամ, իսկ Դեբեդ գետում նիտրիտ իոնի կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 2,6 անգամ: Արդյունքում գետում ալյումինի պարունակությունը կազմել է 624 մկգ/լիտրում, նիտրիտ իոնինը` 0.026 մգN/լիտրում, երկաթինը` 0.3մկգ/լիտրում:

ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` ալյումինի այդ չափաբաժինն ճգնաժամային վիճակ է ստեղծել Դեբեդ գետի համար:

Ռիսկերի վերլուծություն