Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայր (2009)
Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայր
Risk Level: 3
| Parameter | Data | Level |
|---|---|---|
| Cu, mg/kg soil | 6171 | 3 |
| Pb, mg/kg soil | 1463 | 3 |
| Zn, mg/kg soil | 25417 | 3 |
| S, mg/kg, soil | 74729 | 3 |
| Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը էկոլոգիական աղետի պատճառ
ԷկոԼուր
Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրում նախկին ԽՍՀՄ-ի Պաշարների պետական հանձնաժողովի կողմից հաստատված պաշարների մնացորդը` առ 01.01.2009թ. դրությամբ կազմել է. հանքաքարերինը` 13,766 միլիոն տոննա, պղնձինը` 84,95 հազար տոննա, կապարինը` 20,14 հազար տոննա, ցինկինը` 349,9 հազար տոննա, ոսկունը` 35990,23 կգ, արծաթինը` 700,73 տոննա, կադմիումինը` 3523,96 տոննա, սելենինը` 183,43 տոննա, տելլուրինը` 948,94 տոննա, գալիումինը` 228,01 տոննա, ինդիումինը` 135,54 տոննա, ծծմբինը` 1028720 տոննա, երկաթինը` 743727 տոննա:
Հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի շրջանում` Կապան քաղաքից (կենտրոնից) 4-5կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արեւելք, Ողջի եւ Խալաջ գետերի միջեւ:
Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):
Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակ է ստեղծում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար պղնձի, կապարի, ցինկի եւ ծծմբի բարձր կոնցենտրացիայի պատճառով:
Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը փակ եղանակով շահագործում է «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն: Ընկերությունը մտադիր է հանքը շահագործել բաց եղանակով, սակայն Կապանի բնակչությունը դեմ է:
