Մուցքի ոսկի-բազմամետաղային հանքերեւակում (2011)

Մուցքի ոսկի-բազմամետաղային հանքերեւակում


Risk Level: 3

Parameter Data Level
Cu, mg/kg soil 6363 3
Pb, mg/kg soil 22727 3
Zn, mg/kg soil 26363 3
S, mg/kg, soil 42519 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Մուցքի հանքերեւակման շահագործումը աղետալի վիճակ կստեղծի մարդկանց եւ շրջակա միջավայրի համար

ԷկոԼուր

Մուցքի (Բարձրավան) ոսկի-բազմամետաղային հանքերեւակման P1 կատեգորիայի ռեսուրսները հետախույզ երկրաբանների գնահատմամբ կազմում են` հանքաքարերինը`5,5 միլիոն տոննա, կապարինը` 125 հազար տոննա, ցինկինը` 145 հազար տոննա, պղնձինը` 35 հազար տոննա: Հաշվարկները ցույց են տալիս, որ կապարի գալենիտ հանքանյութի քանակը կազմում է 144,34 հազար տոննա, ցինկի սֆալերիտ հանքանյութինը` 216,1 հազար տոննա:

Հանքերեւակումը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի շրջանում` Մուցք (Բարձրավան) գյուղից 2,5 կմ դեպի հարավ-արեւելք:

Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):

Մուցքի հանքերևակումում երկրաբանահետախուզական աշխատանքների համար թույլտվությունը «Գեոռեյդ» ՓԲԸ-ին տրամադրվել  է 2010թ., թույլտվության ավարտը 2015թ. հունիսի 30-ն է: Իր հերթին «Գեոռեյդ»-ը 2013թ. հունվարին փոխըմբռման հուշագիր է ստորագրել «Orogen Gold» բրիտանական ընկերության հետ, որը Մուցքում անցկացված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում սպասվածից շատ ոսկու պաշարներ է հայտնաբերել:  

Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` Մուցքի (Բարձրավան) ոսկի-բազմամետաղային հանքերեւակման շահագործման դեպքում հանքի  վտանգավորությունը կհասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակ կստեղծվի մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար պղնձի, կապարի, ցինկի եւ ծծմբի բարձր կոնցենտրացիայի պատճառով:

Ռիսկերի վերլուծություն