Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայր (2011)
Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայր
Risk Level: 3
| Parameter | Data | Level |
|---|---|---|
| Cu, mg/kg soil | 1805 | 3 |
| Pb, mg/kg soil | 6042 | 3 |
| Zn, mg/kg soil | 2901 | 3 |
| As, mg/kg, soil | 3.4 | 1 |
| S, mg/kg, soil | 50412 | 3 |
| Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Ազատեկի հանքավայրը 3-րդ աստիճանի վտանգավորության հանքավայր է
ԷկոԼուր
Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի հանքաքարերի պաշարները կազմում են 8,307 միլիոն տոննա: Հանքավայրի արտահաշվեկշռային պաշարները կազմել են. ոսկունը` 2078,4 կգ, արծաթինը` 40,37 տ, պղնձինը` 1800 տոննա, ծարիրինը` 400 տոննա, կապարինը` 13,0 հազար տոննա, ցինկինը` 5,3 հազար տոննա:
Հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզի Վայքի շրջանում` Վայք շրջկենտրոնի անմիջական հարեւանությամբ, Արփա գետի երկու ափերով ձգված:
Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):
Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակ է ստեղծում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար պղնձի, կապարի, ցինկի եւ ծծմբի բարձր կոնցենտրացիայի պատճառով:
Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության` 01.07.2013թ. դրությամբ Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրված է «Վայք Գոլդ» ՍՊԸ-ին:
