Թուխմանուկի ոսկի-բազմամետաղային հանքավայր (2004)
Թուխմանուկի ոսկի-բազմամետաղային հանքավայր
Risk Level: 3
| Parameter | Data | Level |
|---|---|---|
| Pb, mg/kg soil | 13532 | 3 |
| Zn, mg/kg soil | 4847 | 3 |
| As, mg/kg, soil | 8019 | 3 |
| Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Թուխմանուկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը էկոլոգիական աղետի պատճառ
ԷկոԼուր
Թուխմանուկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի պաշարները, որոնք 2004թ. ներկայացվել են ՀՀ Պաշարների պետական հանձնաժողովին եւ հաստատվել վերջինիս կողմից, կազմում են. հանքաքարերինը`1247,03 հազար տոննա, ոսկունը` 7939,85 կգ, արծաթինը` 44,362 տոննա, կապարինը` 16876 տոննա, ցինկինը` 6045 տոննա:
Հանքավայրը գտնվում է Արագածոտնի մարզում` Մելիք գյուղից 3,5 կմ դեպի հարավ, 2300-2800մ բացարձակ բարձրությունների վրա:
Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):
Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` Թուխմանուկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակ է ստեղծում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար կապարի, ցինկի եւ մկնդեղի բարձր կոնցենտրացիայի պատճառով:
Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության` 01.07.2013թ. դրությամբ Թուխմանուկի ոսկի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրված է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ին:
