Կապան քաղաք (2011)
Կապան
Risk Level: 3
Parameter | Data | Level |
---|---|---|
Cu, mkg/l water | 1280 | 3 |
AL, mkg/l water | 560 | 2 |
Se, mkg/l water | 40 | 2 |
Mn, mkg/l water | 785 | 3 |
Zn, mkg/l water | 630 | 3 |
V, mkg/l water | 20 | 1 |
Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
2011թ. դրությամբ Կապան քաղաքի ջրային զարկերակ Ողջի գետը աղետալի վիճակում է եղել
ԷկոԼուր
2011թ. դրությամբ Կապան քաղաքի ջրային զարկերակ Ողջի գետը աղետալի վիճակում է եղել: «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2011թ. տվյալների համաձայն` Կապան քաղաքից ներքեւ ընկած հատվածներում Ողջի գետում սելենի միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 4,0, պղնձինը` 128,0, մանգանինը 15,7, ցինկինը` 12,6, վանադիումինը` 2,0 անգամ: Կապան քաղաքից վերեւ ընկած հատվածում ալյումինի միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 14,0 անգամ:
Արդյունքում պղնձի պարունակությունը գետի ջրերում կազմել է 1280մկգ/լիտրում, ալյումինինը` 560 մկգ/լիտրում, սելենինը`40 մգկ/լիտրում, մանգանինը` 785մկգ/լիտրում, ցինկինը`630 մգկ/լիտրում, վանադիումինը` 20 մգկ/լիտրում:
Ըստ ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` Ողջի գետի աղետալի վիճակը պայմանավորված է գետի ջրերում պղնձի, մանգանի եւ ցինկի կոնցենտրացիաների գերազանցումով: