Երեւան-Նորք Մարաշ (2012)

Երեւան- Նորք Մարաշ


Risk Level: 1

Parameter Data Level
Արտանետումներ/ընդհանուր/տոննա/արեկան 29.11 1
Dust/ emmision/ton/year 6.73 1
NO/emmision/ton/year 2.53 1
CO/emmision/ton/year 7.91 1


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Նորք Մարաշը Երեւանի մաքուր վարչական շրջաններից է

ԷկոԼուր

Նորք Մարաշը Երեւանի մաքուր վարչական շրջաններից է: Այս մասին են վկայում ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի արդյունքները: Այս վարչական շրջանում արտանետվող վնասակար նյութերի ընդհանուր քանակը 2012թ. տարեկան կտրվածքով կազմել է 29.11 տոննա, փոշունը` 6.73 տոննա, շմոլ գազինը (CO)` 7.91 տոննա,  ազոտի մոնօքսիդինը (NO)` 2.53 տոննա:

Մոդելում Երեւանի վարչական շրջաններում արտանետումների հետ կապված իրավիճակը գնահատվել է 2012թ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությանը տարբեր ձեռնարկությունների կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Մոդելում որպես նորմա ընդունվել են մյուս վարչական շրջանների հետ համեմատած Երեւանի ամենից քիչ աղտոտված վարչական շրջանի` Նուբարաշենի ելքային տվյալները: Այստեղ արտանետումների ընդհանուր քանակը տարեկան կազմել է 3,37 տոննա փոշունը` 1,6 տոննա, ազոտի մոնօքսիդինը` (NO) 0,28 տոննա, շմոլ գազինը (CO)` 1,49 տոննա, ծծմբի երկօքսիդինը (SO2)`  0 տոննա:

Մոդելում աղտոտվածությունը գնահատվել է հետեւյալ սկզբունքով` առողջության համար նախատեսված ցուցանիշների համաձայն, եթե արտանետումները գերազանցում են թույլատրելի նորման 10 անգամ, ապա իրավիճակը գնահատվում է վատ, եթե գերազանցում են 20 անգամ, եւ դա տեւում է 2 օրից ավելի, ապա գնահատվում է որպես ճգնաժամային, իսկ եթե նորման գերազանցում են 30-50 անգամ, եւ դա տեւում է 8 ժամից ավելի, ապա գնահատվում է որպես աղետալի:

Ռիսկերի վերլուծություն